ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ադոլֆ Հիտլերը վերադառնում է Գերմանիա

Ադոլֆ Հիտլերը վերադառնում է Գերմանիա
05.01.2017 | 09:25

Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ «Հիտլեր. Mein Kampf. Կրիտիկական հրատարակում» գիրքը Գերմանիայում դարձել է բեսթսելլեր, որ զարմացրել է հրատարակիչ Մյունխենի Ժամանակակից պատմության ինստիտուտի (Institut für Zeitgeschichte, IfZ) աշխատակիցներին։ Սկզբնական շրջանում IfZ-ը պատրաստել է երկհատորյակի 4000 օրինակ, սակայն արդեն վաճառվել է 85 000 օրինակ։ Հունվարին կթողարկվի գրքի վեցերորդ տպաքանակը, որ չէր կանխատեսել ոչ ոք։


Գիրքն ի սկզբանե աժիոտաժ է առաջացրել հասարակության մեջ, քննարկումների տեղիք է տվել, գնահատվել է պրոֆեսիոնալ տեսանկյունից։ Այժմ պատրաստվում է ֆրանսերեն տարբերակը։ Չի բացառվում, որ գիրքը կթարգմանվի նաև անգլերեն։ 2016-ի հունվարին Հիտլերի գիրքը վերջին 70 տարում առաջին անգամ վաճառքի է հանվել Գերմանիայում։ Հիտլերն այդ գիրքը գրել է 1924-ին բավարական բանտում ազատազրկում կրելիս, 1923 թվականի «գարեջրային հեղաշրջման» կազմակերպման համար։

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ